«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր Բեթթիի (Էլիզաբեթ Դանիելյան) անունն ընդգրկվել է «Կրթության մեջ լավագույնը» միջազգային հանրագիտարանի 2016 թվականի հատորում: Երգչուհու մասին հոդվածները հրապարակվել են «Նրանց է պատկանում ապագան» բաժնում, քանզի ի դեմս Բեթթիի` նախաձեռնության հեղինակները տեսնում են անհատականության, ում պատկանում է ապագան։
«Կրթության մեջ լավագույնը» միջազգային հանրագիտարանի 2016 թվականի հատորը լույս կտեսնի հաջորդ տարվա հունվարին: