BETTY.AM
  • Իմ մասին
  • Նորություններ
  • Տեսանյութեր
  • Լուսանկարներ
  • Արխիվ
  • Կապ
  • Հայ Рус Eng
Բեթթին ներկայացրել է իր նոր՝ Betty World երգի տեսահոլովակը (տեսանյութ)

Բեթթին ներկայացրել է իր նոր՝ Betty World երգի տեսահոլովակը (տեսանյութ)

Posted 07/06/2018 22:34

«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթին (Էլիզաբեթ Դանիելյան) ներկայացրել է իր նոր՝ Betty World երգի տեսահոլովակը։ Այն հունիսի 7-ից հասանելի է համացանցում։ Սա արտիստի առաջին պրոդյուսերական փորձն է։

Տեսահոլովակը Բեթթին թողարկել է հենց հունիսի 7-ին՝ իր կողմից հռչակած Պատանիների օրը։ Ամեն տարի արտիստը տոնի կապակցությամբ կազմակերպել է տարաբնույթ միջոցառումներ, իսկ այս անգամ որոշել է նոր երգ ու հոլովակ թողարկել։  

Տեսահոլովակն ամբողջությամբ նկարահանվել է Բեթթի՝ ԱՄՆ-ում վաստակած գումարով։ Բացի այդ, աշխատանքն առանձնահատուկ է նրանով, որ նաև կազմակերպչական և աշխատակազմի ընտրության աշխատանքն իրականացրել է հենց Բեթթին։ Հատկանշական է, որ այս նախագծում Բեթթին հանդես է գալիս նաև որպես պրոդյուսեր և բեմադրող ու աշխատել է աշխարհի տարբեր երկրների լավագույն մասնագետների հետ։ Մասնավորապես՝ վիզուալները ստեղծել է Animast Production-ը, ռեժիսորը և սցենարի հեղինակը Animast Production-ի ղեկավար Արթուր Մարթինն է, անիմացիան կատարել է Մարիա Շչերբինինան։ Երաժշտության և բառերի հեղինակը TOKIONINE-ն է։ Երաժշտական ձևավորումն իրականացրել են Ջորջ Բրեյնշեյքերը և Մարտին Միրզոյանը։

Betty World-ը Բեթթիի հեղինակային՝ հաջորդական քայլերից բաղկացած շարունակական New Generation նախագծի հերթական անակնկալն է նոր սերնդին։

Ռիթմիկ Betty World երգի տեսահոլովակը գունեղ մուլտֆիլմ է, որի հիմնական ուղերձն է, որ պատանիները չպետք է թուլանան և պետք է առաջ գնան։ Բեթթիի խոսքով՝ ինքն այս հոլովակով նպատակ ունի ոգևորել նոր սերնդի ներկայացուցիչներին, քանի որ նրանք շատ են անտեսվում այս թոհուբոհի մեջ։ Հոլովակով և իր նախագծով Բեթթին փորձում է նպաստել դրական երևույթների տարածմանը, նոր սերնդին կոչ է անում կրթվել, սովորել, արդի մասնագիտություններ ձեռք բերել և նոր լեզուներ յուրացնել։ Բեթթին համոզված է՝ այսօր առավել, քան երբևէ նոր սերունդը դրական օրինակի կարիք ունի և վստահ է, որ ցանկացած երկրի հաջողություն կախված է յուրաքանչյուր մարդուց։

Տեսահոլովակը ստեղծվել է բավականին ծանր ժամանակներում․համավարակ, պատերազմ։ Բեթթիի այս նոր աշխատանքն աշխարհին ուղղված դրական լիցք է։

Բացի այդ, արտիստը նշում է՝ հոլովակի համար հատուկ ընտրվել է մուլտֆիլմի ձևաչափը, քանի որ նկատել է՝ հայերենով լավ նյութեր և մուլտֆիլմեր քիչ կան։ Սփյուռքում հատկապես մարդիկ հայալեզու արտադրանքի կարիք ունեն։ Իր այս հոլովակով փորձել է նաև այդ բացը լրացնել։

Նշենք նաև, որ այս պահին Բեթթին ունի տարբեր լեզուներով ստեղծված արդեն մի քանի նոր երգ, որոնք ևս շուտով կներկայացնի իր երկրպագուներին։

Բեթթին նկարահանվել է HBO հեռուստատեսության Էյֆորիա նախագծում

Բեթթին նկարահանվել է HBO հեռուստատեսության Էյֆորիա նախագծում

Posted 20/06/2019 16:50
Բեթթին՝ ԱՄՆ-ում սովորելու, «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի եւ առաջիկա ծրագրերի մասին

Բեթթին՝ ԱՄՆ-ում սովորելու, «Դեպի Մանկական Եվրատեսիլ»-ի եւ առաջիկա ծրագրերի մասին

Posted 04/10/2018 00:10
Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսը գնահատել է երգչուհի, մեդիադեմք Բեթթիին

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսը գնահատել է երգչուհի, մեդիադեմք Բեթթիին

Posted 01/06/2018 22:19
Բեթթին համագործակցել է Դիսնեյի ու Նիկելոդեոնի աստղերի լուսանկարչի հետ

Բեթթին համագործակցել է Դիսնեյի ու Նիկելոդեոնի աստղերի լուսանկարչի հետ

Posted 22/01/2018 00:28
Համոզված եմ՝ բոլոր պլաններս իրականանալու են. Բեթթի

Համոզված եմ՝ բոլոր պլաններս իրականանալու են. Բեթթի

Posted 23/11/2017 22:22
 Բեթթին՝ ԱՄՆ-ում ստացած հատուկ կարգավիճակի եւ որպես բլոգեր ներկայանալու մասին

Բեթթին՝ ԱՄՆ-ում ստացած հատուկ կարգավիճակի եւ որպես բլոգեր ներկայանալու մասին

Posted 22/09/2017 22:13
Բեթթիի New Generation տեսահոլովակի շնորհանդես

Բեթթիի New Generation տեսահոլովակի շնորհանդես

Posted 22/09/2017 22:08
Բեթթին «New Generation» նախագծի գաղափարի համար ԱՄՆ-ում մեդալի է արժանացել

Բեթթին «New Generation» նախագծի գաղափարի համար ԱՄՆ-ում մեդալի է արժանացել

Posted 06/06/2017 23:07
Բեթթին ներկայացրել է Victory Dance երգը

Բեթթին ներկայացրել է Victory Dance երգը

Posted 03/11/2016 20:58
Բեթթին ընդգրկվել է միջազգային հանրագիտարանում

Բեթթին ընդգրկվել է միջազգային հանրագիտարանում

Posted 27/10/2016 20:24
«Նրանց է պատկանում ապագան». Բեթթին` միջազգային հանրագիտարանի հերոսուհի

«Նրանց է պատկանում ապագան». Բեթթին` միջազգային հանրագիտարանի հերոսուհի

Posted 04/10/2016 20:22
Երգչուհի Բեթթին հայտնվել է միջազգային հանրագիտարանում

Երգչուհի Բեթթին հայտնվել է միջազգային հանրագիտարանում

Posted 04/10/2016 20:18
Բեթթին ընդգրկվել է «Կրթության մեջ լավագույնը» միջազգային հանրագիտարանում

Բեթթին ընդգրկվել է «Կրթության մեջ լավագույնը» միջազգային հանրագիտարանում

Posted 04/10/2016 20:11
Բեթթի VS Էլիզաբեթ Դանիելյան

Բեթթի VS Էլիզաբեթ Դանիելյան

Posted 25/08/2016 23:01
ԲԵԹԹԻ. «Նմանվել չեմ փորձում ոչ մեկին»

ԲԵԹԹԻ. «Նմանվել չեմ փորձում ոչ մեկին»

Posted 02/08/2016 23:59
Բեթթին Luxury ամսագրի շապիկին

Բեթթին Luxury ամսագրի շապիկին

Posted 02/08/2016 23:20
Պրեմիերա. Բեթթի- «New Generation»

Պրեմիերա. Բեթթի- «New Generation»

Posted 26/07/2016 19:42
Բեթթին ներկայացրեց «New Generation» նախագծի համանուն երգի տեսահոլովակը

Բեթթին ներկայացրեց «New Generation» նախագծի համանուն երգի տեսահոլովակը

Posted 26/07/2016 19:37
Բեթթին երկրպագուներին կներկայանա «New Generation» պատանեկան հեղինակային նախագծի համանուն երգի տեսահո

Բեթթին երկրպագուներին կներկայանա «New Generation» պատանեկան հեղինակային նախագծի համանուն երգի տեսահո

Posted 26/07/2016 19:34
Բեթթիի կողմից ստեղծված նախագծի վրա աշխատել են շոուբիզնեսյան մի շարք հայտնի դեմքեր

Բեթթիի կողմից ստեղծված նախագծի վրա աշխատել են շոուբիզնեսյան մի շարք հայտնի դեմքեր

Posted 26/07/2016 19:27

© Copyright 2016-2022 - Betty.am

Comodo SSL