«Մանկական Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի մրցանակակիր, մեդիադեմք Բեթթիի (Էլիզաբեթ Դանիելյան) անունն ընդգրկվել է «Կրթության մեջ լավագույնը» միջազգային հանրագիտարանի 2016 թվականի հատորում: Նմանատիպ հանրագիտարանում հայտնվելը Բեթթիի համար միջազգային կարգի ձեռքբերում է, իսկ Հայաստանի համար` ևս մեկ հաղթանակ:
«Կրթության մեջ լավագույնը» միջազգային հանրագիտարանի 2016 թվականի հատորը լույս կտեսնի հաջորդ տարվա հունվարին: Հատուկ ձեռքբերումների հասնելու շնորհիվ Բեթթին կարժանանա «Շնորհալի երեխա» մեդալի` անվանական վկայականով, և առաջին կարգի միջազգային դիպլոմի:
http://armenpress.am/arm/news/862484/ergchuhi-bettin-haytnvel-e-mijazgayin-hanragitaranum.html