13-ամյա երգչուհի Բեթին կարծում է, որ մեծ բաց է, որ մինչեւ այսօր պատանիները ոչ մի տոն չունեն: Այդ մասին նա նշեց իր նոր "New Generation" տեսահոլովակի շնորհանդեսի ժամանակ: Լրագրողների հետ զրույցում Բեթթին կարծիք հայտնեց, որ հունիսի 7-ը հարմար կլիներ այդ օրվա համար: "Ես ցանկանում եմ իմ ընկերների օգնությամբ հունիսի 7-ը հայտարարել պատանիների օր, քանի որ կա երեխաների պաշտպանության օր, կա կանանց օր, կա տղամարդկանց օր, եւ, ըստիս՝ ճիշտ կլինի, որ պատանիներն էլ ունենան ինչ-որ մի տոն: Հույս ունեմ, որ այս տոնը կընդունեն: Հունիսի 7-ը հռչակում եմ պատանիների տոն",- ասաց նա: