Այսօր` հունիսի 7-ին, կայացավ «Մանկական Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի մրցանակակիր Բեթթիի ՛՛New Generation՛՛ պատանեկան հեղինակային նախագծի համանուն երգի տեսահոլովակի պրեմիերան, որի նկարահանումների բեքսթեյջը NEWS.am STYLE-ն արդեն ներկայացել է: Փոքրիկ արտիստի նպատակն է հունիսի 7-ը հռչակել պատանիների տոն, որպեսզի նոր սերնդի ներկայացուցիչները նոր մոտիվացիա ստանան ստեղծագործելու եւ ապրելու համար: